Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ԲՀԿ-ն Վանաձորում իր պարտավորվածությունն իրականացրել է հավուր պատշաճի

ԲՀԿ-ն Վանաձորում իր պարտավորվածությունն իրականացրել է հավուր պատշաճի
10.10.2016 | 22:36

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է Վանաձորի ավագանու ընտրություններին` Ֆեյսբուքում նա գրել է. «Հոկտեմբերի 2-ից հետո Վանաձորում քաղաքական նոր մշակույթ ձևավորվեց, սակայն քիչ առաջ համայնքի ղեկավարի ընտրելու ավագանու քվեարկությունը ցույց տվեց, որ ոչ բոլորն են գիտակցում իրենց ընձեռած պատիվն ու վստահությունը:


Ափսոսանք եմ զգում, որ ավագանու որոշ անդամներ կարող են դրժել իրենց ստորագրությունն այն պահին, երբ իրենց հետ ժողովուրդը` համաքաղաքացին հույսեր է կապում: Իրավիճակը պետք է համակողմանի վերլուծել:


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավատարիմ է ստորագրված հռչակագրի իր սկզբունքներին: Մենք մեր պարտավորվածությունն իրականացրել ենք հավուր պատշաճի»:

Դիտվել է՝ 2392

Մեկնաբանություններ